Ուկրաինական Խերսոնի մարզը մտադիր է մոտ ապագայում ներառվել Ռուսաստանի Դաշնության կազմում

16:06 • 31.05.22

Ուկրաինայի Խերսոնի մարզի իշխանությունները մոտ ապագայում մտադիր են նախաձեռնել մարզը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը, որպեսզի այն դառնա լիարժեք ՌԴ սուբյեկտ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Խերսոնի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։ 

«Խերսոնի մարզը մտադիր է մոտ ապագայում ներառվել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ դառնալով լիարժեք սուբյեկտ»,- ասել է Ստրեմուսովը։

Մայիսի 28-ին Խերսոնի մարզի իշխանությունները որոշել են անվտանգության նկատառումներից ելնելով փակել սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ։ Այնուհետև Ստրեմուսովը նշել է, որ մարզի իշխանությունները բնակիչներին խորհուրդ չեն տալիս մեկնել Ուկրաինա։