«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ մարմնի տարբեր հատվածներում առկա վնասվածքներով տդամարդու դի է հայտնաբերվել․ shamshyan.com

20:19 • 01.06.22

Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից  դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։