Երեխաների հետ շփման ընթացքում Զելենսկին խոստացել է Ուկրաինայում ժամանակակից ՀՕՊ ստեղծել

19:47 • 01.06.22

Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծել։

«Իհարկե, կկառուցվի ժամանակակից հակաօդային պաշտպանությունը, կկառուցվի նույնիսկ ավելի ամուր, քան «Երկաթե գմբեթ»-ը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահը՝ Լեհաստանում ժամանակավորապես գտնվող ուկրաինացի երեխաների հետ շփման ժամանակ։

Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինայի համար կարեւոր է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգը ստեղծելը: