Բրազիլիայում մայիսի 20-ից չդադարող անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ (լուսանկարներ)
Բրազիլիայի հյուսիս-արևելյան Պերնամբուկո նահանգում անձրևների պատճառով առաջացած սողանքների հետևանքով զոհվել է 120 մարդ, հաղորդում է G1 պորտալը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Տեղի 25 բնակիչ վիրավորվել է, գրեթե 6200-ը մնացել է անօթևան։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանցում ներգրավված է ավելի քան 400 փրկարար։
Մայիսի 20-ից անձրևները չեն դադարում Ռեսիֆե քաղաքում (Պերնամբուկո) և նրա շրջակայքում։ Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ միայն շաբաթ օրվա գիշերը և առավոտյան նահանգի մայրաքաղաքի որոշ շրջաններում տեղումների ամսական 70%-ն է տեղացել, ինչը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների։
![]()












