Մասկը վաճառել է Tesla-ի 22 մլն արժեթուղթ՝ 3,6 մլրդ դոլար արժողությամբ

10:08 • 15.12.22

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի 22 մլն արժեթուղթ՝ 3,6 մլրդ դոլար արժողությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի (SEC) տվյալներին։

Գործակալության տվյալներով՝ Մասկը Tesla-ի արժեթղթերի վաճառքը սկսել է երկուշաբթի։ Վաճառքի ժամանակ ընկերության արժեթղթերն արժեն 156 դոլարից մինչև 176 դոլար:

Նոյեմբերի 22-ին Bloomberg-ը հայտնել է, որ Իլոն Մասկի կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։ Միայն նոյեմբերի 21-ին նա կորցրել է 8,6 միլիարդ դոլար, ինչը պայմանավորված էր Tesla-ի արժեթղթերի ամենաուժեղ անկմամբ՝ մինչև վերջին երկու տարվա ընթացքում:

Մինչ այս Մասկը վաճառել էր Tesla-ի 19,5 միլիոն արժեթուղթ՝ գրեթե 4 միլիարդ դոլար արժողությամբ, Միևնույն ժամանակ, Tesla-ի արժեթղթերի գինը հոկտեմբերի վերջից ի վեր, երբ Մասքը փակեց Twitter-ը գնելու գործարքը, 15,04 տոկոսով անկում է գրանցել։

Մասկը վաճառել է Tesla-ի 22 մլն արժեթուղթ՝ 3,6 մլրդ դոլար արժողությամբ