Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ քաղաքական քայլեր են անհրաժեշտ Սիրիայից զորքերը դուրս բերելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումը քաղաքական գործընթացում քայլեր է պահանջում։
Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով Դամասկոսի աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից։
«Քաղաքական գործընթացում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի մեր զորքերը հեռանան: Եթե կան բացեր, ահաբեկչական կազմակերպությունները չպետք է լրացնեն դրանք»,- ասել է Չավուշօղլուն։










