Նոր տարում մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն ու վճռականություն. Երվանդ Թարվերդյան

21:46 • 31.12.22

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:

Անցնող տարին մեր պետության համար բարդ ու փորձություններով տարի էր։

Նոր տարում մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն ու վճռականություն, որպեսզի կարողանանք կայունացնել ու  ամրացնել  մեր պետականության  հիմքերը, անհաղթ ու անառիկ պահենք  մեր սահմանները։

 Թող 2023 թվականը առողջություն, սեր և երջանկություն պարգևի Ձեզ և Ձեր ընտանիքներին։

 

Լավագույն մաղթանքներով՝ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ»։