Բաքվի բազմահարկ բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կա զոհ և վիրավորներ

20:04 • 02.01.23

Բաքվի բազմահարկ բնակելի շենքերից մեկի վերջին՝ տասնութերորդ հարկում հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 16։00-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկաններ ու համապատասխան պետական մարմինների աշխատակիցներ, ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով պայթյունի պատճառը բնակարաններից մեկում գազի արտահոսքն է եղել։