Նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով վերականգնվել է

13:20 • 02.01.23

Նավերի տարանցումը թուրքական Դարդանելի նեղուցով վերականգնվել է, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նավերի երթևեկության ծառայությանը։

«Մառախուղի ցրվելուց հետո նավարկությունը վերականգնվել է բնականոն ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մառախուղի հետևանքով Թուրքիայի Դարդանելի նեղուցն ավելի քան չորս ժամ փակ էր տարանցիկ նավերի համար։ Տարանցումը Բոսֆորի նեղուցով Ստամբուլում փակ էր կիրակի օրվանից։