HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել
HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին ասված է ԼՂ-ում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust կազմակերպության տարածած հայտարարությունը:
«Արգելափակման մոտ 1 ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն ԼՂ-ում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է առաքելության հայտարարությունում։
Կազմակերպությունը իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։
«Մշտական կապի մեջ ենք տարածաշրջանային գործընկերների և մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնությունը համակարգելու համար»,- ասված է հայտարարությունում։










