Կոսովոյում ձերբակալվել է Սուրբ Ծնունդը տոնող սերբերի վրա կրակող ալբանացին

21:24 • 06.01.23

Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է Սուրբ Ծննդի նախօրեին երկու երիտասարդ սերբերի վիրավորման մեջ կասկածվողին։

Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը ուրբաթ երեկոյան հայտնել է երկու սերբ երիտասարդների սպանության փորձի մասին։

Ձերբակալվածը շարունակում է մնալ կալանքի տակ, հետաքննություն է սկսվել։

Վիրավորներին վիրահատել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։