Մեքսիկայում ձերբակալել են նարկոբարոն Էլ Չապոյի որդուն. անկարգությունների հետևանքով 10 զոհ կա (լուսանկարներ, տեսանյութ)

17:21 • 06.01.23

Մեքսիկայի ոստիկանությունը զինվորականների հետ ձերբակալել է խոշորագույններից մեկը համարվող «Սինալոա» նարկոկարտելի ենթադրյալ առաջնորդ Օվիդիո Գուզման Լոպեսին՝ տխրահռչակ նարկոբարոն Խոակին Գուզմանի (Էլ Չապո) որդուն։

Ինչպես գրում է Daily Mail-ը, դրանից հետո նարկոկարտելի անդամները անկարգություններ են սկսել Կուլյական քաղաքում։ Սինալոայի նահանգապետ Ռուբեն Ռոչան հայտնել է, որ անկարգությունների ընթացքում, որոնք տևել են վաղ առավոտից մինչև կեսօր, 12 կրակոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների յոթ աշխատակից է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Քաղաքացիներից տուժել է 11 մարդ, երեքը զոհվել է։

Բացի այդ, քաղաքում գրանցվել է թալանի 25 դեպք, ինչպես նաև 250 մեքենայի հրկիզում, որոնք հետագայում օգտագործվել են փողոցները փակելու համար։ Բացի այդ, հաղորդվում է, որ նարկոկարտելի անդամները կրակել են ինքնաթիռների վրա՝ խոչընդոտելու Օվիդիո Գուզման Լոպեսի տեղափոխմանը։

Իրավիճակը ավելի ուշ կայունացել է, երբ Մեքսիկայի իշխանությունները հաստատել են, որ նարկոակարտելի ենթադրյալ  ղեկավարն ապահով կերպով տեղափոխվել է Մեխիկո, որտեղից ակնկալվում է, որ նա կարտահանձնվի Միացյալ Նահանգներ:

2019-ին Օվիդիո Գուզման Լոպեսն արդեն ձերբակալվել էր նմանատիպ գործողության ժամանակ, սակայն նարկոկարտելի անդամները քաղաքում լայնամասշտաբ անկարգություններ կազմակերպեցին, մի քանի զինվորական պատանդ վերցրին, ինչպես նաև կարողացան շրջապատել մի խումբ ոստիկանների, որոնք ձերբակալել էին  Էլ Չապոյի որդուն: Դրա հետևանքով երկրի իշխանությունները որոշեցին ազատ արձակել Օվիդիո Գուզման Լոպեսին՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար։

2021 թվականին ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգև են առաջարկել այն տեղեկատվության համար, որը կարող է հանգեցնել Օվիդիո Գուզման Լոպեսի և նրա երեք եղբայրների ձերբակալությանը։

Խոակին Գուզմանը (Էլ Չապո) աշխարհի ամենահայտնի նարկոբարոնն է։ Մեքսիկայում նա երկու անգամ ազատազրկման է դատապարտվել, երկու անգամ էլ փախել է բանտից։ Վերջին անգամ փախուստն իրականացվել է 2015 թվականին՝ օգտագործելով ստորգետնյա թունել։ Էլ Չապոն փախուստից վեց ամիս անց ձերբակալվել է Մեքսիկայում։ 2017 թվականին նա արտահանձնվել է ԱՄՆ։ 2019 թվականի հուլիսին ԱՄՆ դաշնային դատարանը նարկոբարոնին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Mexican security forces on Thursday captured Ovidio Guzmán Lopez, the son of jailed drug kingpin Joaquin 'El Chapo' Guzmán and an alleged fentanyl trafficker. Picture is a handout released by the Mexican government in 2019Gunfire and arson shook has shaken Culiacan after the arrest, unlike any its residents have experienced since October 2019. Burning vehicles are seen blocking a road after drug lord Ovidio Guzman's capture, in Culiacan, Sinaloa, Mexico on January 5, 2023Men ride on a motorcycle past a burning truck on the streets of Culiacan, Sinaloa stateSecurity personnel guard the prosecutor's building where Ovidio Guzmán, one of the sons of former Sinaloa cartel boss Joaquin 'El Chapo' Guzmán, is in custody in Mexico CityMen carry furniture after looting a store, as a truck burns on a street in Culiacan, Sinaloa stateMembers of the media take images as an armored transport drives out of the prosecutor's buildingA government helicopter takes off from the prosecutor's building where Ovidio Guzmán is in custodyA heavily armed army convoy departs the prosecutor's building as fights have broken out