Վրաստանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին։
Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է․ «Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։
Թող բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարօրություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»։










