Հրդեհ է բռնկվել Սև լճի տարածքում (տեսանյութ)

21:30 • 06.01.23

Սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ հրդեհ է բռնկվել Սև լճի տարածքում, Իշխանասար գյուղին շատ մոտ։ Ըստ նույն աղբյուրի, հնարավոր չէ մարել կրակը, քանի որ մուտք չկա այդ տարածք։

Ըստ Aravot.am-ի արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հրդեհը Իշխանասար գյուղից բավականին հեռու է, գյուղին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ հրդեհավտանգ վիճակը ցածր աստիճանի է ու շուտով կմարի։