Վերիշենի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից չէ. ՊՆ խոսնակ

23:47 • 06.01.23

Վերիշեն գյուղի մոտակա սարում  բռնկված հրդեհը ադրբեջանական  ԶՈւ կողմից չէ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը․

 «Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն  մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում  բռնկված հրդեհը ադրբեջանական  ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը:  Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,-գրել է ՊՆ խոսնակը։