Արցախի մանկապարտեզները, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները սննդի պակասի պատճառով չեն աշխատի

21:39 • 07.01.23

Արցախի մանկապարտեզները, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները սննդի պակասի պատճառով չեն աշխատի:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: