Ինչո՞ւ է ԵՄ-ն լռում, Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛. Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և Արցախում ստեղծված իրավիճակի մասին

14:56 • 07.01.23

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ անդամ Պետեր վան Դալենը Թվիթերում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ BBC-ի հոդվածով և կից գրել։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ և հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում, Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է պատգամավորը։