Պետպահուստից ստացված ապրանքների գները 15%-ից ավելի բարձրացնող տնտեսվարողները կզրկվեն դրանց մատակարարումից. Արցախի ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողով

16:02 • 08.01.23

Տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:

Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից:

Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը: