ՆԱՏՕ-ն մերժել է Կոսովո ոստիկանություն և բանակ մտցնելու վերաբերյալ Սերբիայի խնդրանքը

17:00 • 08.01.23

Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորամիավորման հրամանատարությունը մերժել է Բելգրադի խնդրանքը՝ Կոսովոյում և Մետոհիայում ոստիկանության և բանակի զորամիավորում մտցնելու վերաբերյալ։

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նա հայտնել է, որ նամակ է ստացել այն մասին, որ Կոսովո և Մետոհիա սերբական բանակի վերադարձի կարիք չկա։

Վուչիչն ընդգծել է, որ նման արձագանքի էլ սպասում էր և զարմացած չէ։