Ռուսաստանը և Բելառուսը հունվարի 16-ից փետրվարի 1-ը մարտավարական թռիչքային զորավարժություններ կանցկացնեն

20:17 • 08.01.23

Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի օդային ստորաբաժանումները հունվարի 16-ից փետրվարի 1-ը համատեղ մարտավարական թռիչքային զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին կիրակի հայտնել է Բելառուսի ռազմական գերատեսչությունը Telegram-ի իր ալիքում։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունների ընթացքում ներգրավվելու են Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր օդանավերը և ուսումնամարզական հենակետերը։

Կիրակի օրը Բելառուս է ժամանել ՌԴ ԶՈւ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն բաղադրիչը, հավելել է ՊՆ մամուլի ծառայությունը։