Ես չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները․ Ռուբեն Վարդանյանը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին
Երեկ մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Telegram-ի անհայտ ալիքին, հրապարակել են իբր իմ գրառումը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններով։
Այս մասին 2ելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես չեմ քննարկում նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումները և հարգում եմ Վիտալի Բալասանյանի վաստակը: Ուզում եմ տեղեկացնել, որ այս թեմայի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ արել ո՛չ իմ պաշտոնական սոցիալական էջերում, ո՛չ այլ հարթակներում»,- գրել է Վարդանյանը:










