Նույնիսկ եթե հնարավորություն լինի վերադառնալու Ստեփանակերտ, չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդից, կվերադառնամ, երբ մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

20:40 • 10.01.23

Նստացույցից հետո ես վերադարձել եմ իմ աշխատանքային ռեժիմին, Երևանում եմ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը նշել է՝ ստիպված է անդրադառնալ տարածվող լուրերին այն մասին, թե վերադարձել է Ստեփանակերտ:

«Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»,- հայտնել է Բեգլարյանը: