Բայդենի գրասենյակում Ուկրաինայի մասին հետախուզական տվյալներ են հայտնաբերվել
Ջո Բայդենի փոխնախագահության ժամանակաշրջանի գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկում, ներառում են Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալները, հաղորդում է CNN-ը:
«Անցյալ տարվա աշնանը մասնավոր գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերից են Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ հետախուզական տվյալներն ու նյութերը»,-հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:
Փաստաթղթերը թվագրված են 2013-2016 թվականներով։










