ԱՄՆ բանակը գնել է անօդաչուների դեմ պաշտպանական համակարգեր
Պենտագոնը գնել է Leonardo DRS ընկերության՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող համակարգերը (C-UAS)՝ որպես Ինտեգրված ոչնչացման համակարգի (M-LIDS) մշակման մաս: Այս մասին հայտնում է Defense Industry Daily-ն։
Ըստ հրապարակման՝ ընկերությունը կտրամադրի կինետիկ ոչնչացման մեքենաներ և դրա հետ կապված պահեստամասեր՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ փոքր անօդաչու թռչող սարքերը որսալու համար։
Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 60 մլն դոլար։










