Մոսկվա-Գոա չվերթն իրականացնող ինքնաթիռում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել․ NDTV

09:37 • 10.01.23

Ռուսական Azur Air ավիաընկերության Մոսկվա-Գոա չվերթն իրականացնող ինքնաթիռում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, ինքնաթիռը կարող է իր նպատակակետ թռչել 10:30-ից հետո (Երևանի ժամանակով՝ 09։30):

«Սպասվում է, որ ինքնաթիռը Ջամնագարից Գոա կմեկնի այսօր ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը:

Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը մանրակրկիտ զննել է օդանավը և ուղևորների ուղեբեռները։

Հիշեցնենք, Մոսկվայից թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում և ստուգում է անցել ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով։