Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները

21:21 • 10.01.23

Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի  արտաքին գործերի նախարարներ Ուրմաս Ռեյնսալուն, Զբիգնև Ռաուն և Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով  Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի Twitter-ում արված գրառմանը։

«Այսօր զրուցել է Զբիգնև Ռաուի և Պեկկա Հաավիստոյի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվներն օգնության համար օգտագործելու ուղիներ գտնելու մասին», - գրել է Ռեյնսալուն։