Կյանքից հեռացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս 2-րդը (լուսանկարներ)

12:31 • 11.01.23

Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս Երկրորդը, որը գահակալել է 1964-1974 թվականներին, մահացել է. նա 82 տարեկան էր: Այս մասին հայտնում են  Proto Tema և Newsbomb պորտալները։

Newsbomb-ը նշում է, որ նախկին թագավորը վերջին շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կողքին էին կինը՝ Աննա Մարիան, երեխաները և այլ հարազատներ։ Մահից կարճ ժամանակ առաջ Կոնստանտինոս Երկրորդը կաթված էր տարել։

Ըստ Proto Tema-ի՝ մահվան պատճառը եղել է մի շարք օրգանների անբավարարությունը, որի դեպքում մարմնի մի քանի համակարգեր միանգամից ախտահարվում են:

Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Կոնստանտինոսը ծնվել է ունիսի 2-ին։ Նա Պողոս Առաջին թագավորի և Հանովերի թագուհի Ֆրեդերիկաի որդին էր։

Կոնստանտինոսը գահ է բարձրացել հոր մահից հետո։ Նրա օրոք Հունաստանում քաղաքական ճգնաժամ էր, որը հետագայում հանգեցրել է ռազմական հեղաշրջմանը 1967 թվականին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է երկրում բռնապետության հաստատմանը, այսպես կոչված, գնդապետների խունտան՝ Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորությամբ: Նույն տարվա վերջին Կոնստանտինոսը փորձել է ընդդիմանալ խունտային, սակայն չի հաջողել, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Հունաստանից։ Դրանից հետո նա ապրել է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։

1974 թվականին Կիպրոսում թուրքական ռազմական գործողությունների ֆոնին բռնապետությունը տապալվել է։ Հունաստանում նույն թվականին տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 69,2%-ը կողմ է քվեարկել երկրում կառավարման հանրապետական ձևի հաստատմանը, այլ ոչ թե միապետությանը։ Կոստանտինոսն ընդունել է ժողովրդի կամքը։ 1967 թվականին երկիրը լքելուց հետո նա առաջին անգամ վերադարձել է միայն 1981 թվականին։

1992 թվականին նախկին թագավորը զրկվել է սեփականությունից և Հունաստանի քաղաքացիությունից, որից հետո դատի է տվել Հունաստանին։ Արդյունքում տասը տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Կոնստանտինոսին պետք է 13,7 միլիոն եվրո փոխհատուցում տրվի, թեև նա պահանջում էր 161 միլիոն եվրո։

Ex-King Constantine II of Greece is pictured here stood in the garden of his former home in London in 1993In 1960, aged 20, King Constantine and two other Greek sailors won a gold medal in the Dragon Class - now no longer an Olympic class - at the Rome OlympicsWhile still a prince, Constantine was elected a member of the International Olympic Committee in 1963 and became an honorary member for life in 1974 (pictured with his wife in 1963)

King Constantine returned to his home country of Greece in 2010, after being forced into exile following a coup in 1974