Պուտինը շարքային ռուսաստանցիների կողմից ճանաչվել է 2022-ի տարվա քաղաքական գործիչ

13:05 • 11.01.23

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների, շարքային ռուսաստանցիների կողմից ճանաչվել  է 2022 թվականի տարվա քաղաքական գործիչ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հարցվածների 55%-ը քվեարկել է  գործող նախագահի օգտին, երկրորդ տեղում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը (21%) , երրորդում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (13%)։

Պուտինը հետևողականորեն գլխավորում է այս վարկանիշը 2006թ.-ից սկսած: Հատկանշական է, որ նրա վարկանիշն առավելագույն կետին է եղել 2014-2015 թվականներին, երբ հարցման մասնակիցների 71-74%-ը հավանություն է տվել ՌԴ նախագահի գործողություններին: