Մահացել է Բաշկիրիայի առաջին նախագահ Մուրթազա Ռահիմովը

23:21 • 11.01.23

88 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Բաշկիրիայի առաջին նախագահ Մուրթազա Ռաhիմովը:

Լուրը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է Բաշկիրիայի խորհրդարանի փոխխոսնակը։

Ռահիմովը Բաշկիրիայի նախագահ է եղել  1993 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ը։