Վթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին, կան տուժածներ

21:28 • 11.01.23

Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները․ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ մյուս ուղևորը՝ փրկարարների օգնությամբ․ վերջիններս հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ուղղել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան։