Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն

14:53 • 12.01.23

Դեկտեմբերի 24-ին Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Երեխան դեռևս շարունակում է բուժումը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

4 ամսական փոքրիկը «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ օրեր շարունակ Արցախի շրջափակման պատճառով գտնվում էր «Արևիկ» բուժմիավորումում և միայն Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ  հնարավոր է եղել նրան տեղափոխել  ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։