Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի․ Նիկոլ Փաշինյան

13:16 • 12.01.23

Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան թե կերակրող կովի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարծում ենք, որ գործարար միջավայրի նկատմամբ պետք է շատ հոգատար լինենք։ Ես հիշում եմ, որ մի ամսում 6-7 անգամ շնորհակալություն եմ հայտնել ՀՀ  բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին, պատրաստ եմ ևս 70 անգամ շնորհակալություն հայտնել պայմանով, որ մեր հարկերի ՀՆԱ ցուցանիշը  գնալով ավելի կլավանա»,- ասաց Փաշինյանը։