Արցախից Հայաստանի օպերատորներին զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»

20:02 • 12.01.23

Արցախից Հայաստանի օպերատորներին զանգել չի հաջողվում: Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմ»-ից:

Մալուխի վնասման հետևանքով առկա են խափանումներ բջջային և ֆիքսված ինտերնետային կապի հետ։

Կան խափանումներ նաև Արցախից դեպի ՀՀ օպերատորներին հեռախոսազանգերի դեպքում։