Վանաձոր քաղաքում տուն է այրվել. տուժածներ չկան
Հունվարի 13-ին, ժամը 23:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մեկհարկանի տներից մեկում. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 14-ին, ժամը 00։33-ին, մարվել՝ 02։02-ին: Այրվել է տան (120 քմ) մոտ 70 քմ հատվածը՝ գույքով։










