Փաստագրելով օբյեկտիվ իրականությունը. լույս է տեսել Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը (տեսանյութ)
«Պրոֆիլ» հրատարակչությունը ընթերցողի դատին հանձնեց «Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը։ Այն 2018թ-ին հաջորդած իրադարձությունների, սխալների, պատերազմի, պարտության և գիտակցական ընտրության մասին է, որի կուլմինացիան 2021 թ-ի հունիսն կայացած ընտրություններն էին, որն ըստ հեղինակի դարձավ պարտության շարունակությունը։
Երեք տարվա քրոնիկան՝ փաստավավերագրվել, մեկտեղվել է ընտրված պարտություն գրքում ու հասցեգարվել ընթերցողին, ով ինքն իր մեջ պիտի գտնի մի շարք հարցերի պատասխաններ։
«Ընտրված պարտություն» գիրքը «Պրոֆիլ» հրատարակչությունը կյանքի է կոչել «Հայացք» մատենաշարի շրջանակներում, Լույս Հիմնադրամի հովանավորությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։










