Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

15:09 • 15.01.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը կայցելի նաև Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն: