Եվրոպայի արիստոկրատիան՝ Աթենքում Հունաստանի վերջին թագավորի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

15:44 • 16.01.23

Աթենքի Մարիամ Աստվածածնի Ավետման տաճարում սկսվել է Հունաստանի վերջին միապետի՝ Կոստանտինոս Երկրորդի հոգեհանգստի արարողությունը, որի վերաբերյալ ծավալուն ֆոտոշարք է հրապարակել Daily Mail պարբերականը:

Ինչպես երևում է լուսանկարներից՝ արարողությանը ներկա են հանգուցյալի ընտանիքի անդամները, ինչպես նաև Եվրոպայի թագավորական տների ներկայացուցիչները՝ թագավորները, թագուհիները, արքայազներն ու արքայադուստրերը:

Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս Երկրորդը, որը գահակալել է 1964-1974 թվականներին, մահացել է 82 տարեկաում: Մահվան պատճառը եղել է մի շարք օրգանների անբավարարությունը, որի դեպքում մարմնի մի քանի համակարգեր միանգամից ախտահարվում են:

Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Կոնստանտինոսը ծնվել է ունիսի 2-ին։ Նա Պողոս Առաջին թագավորի և Հանովերի թագուհի Ֆրեդերիկաի որդին էր։

Կոնստանտինոսը գահ է բարձրացել հոր մահից հետո։ Նրա օրոք Հունաստանում քաղաքական ճգնաժամ էր, որը հետագայում հանգեցրել է ռազմական հեղաշրջմանը 1967 թվականին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է երկրում բռնապետության հաստատմանը, այսպես կոչված, գնդապետների խունտան՝ Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորությամբ: Նույն տարվա վերջին Կոնստանտինոսը փորձել է ընդդիմանալ խունտային, սակայն չի հաջողել, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Հունաստանից։ Դրանից հետո նա ապրել է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։

1974 թվականին Կիպրոսում թուրքական ռազմական գործողությունների ֆոնին բռնապետությունը տապալվել է։ Հունաստանում նույն թվականին տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 69,2%-ը կողմ է քվեարկել երկրում կառավարման հանրապետական ձևի հաստատմանը, այլ ոչ թե միապետությանը։ Կոստանտինոսն ընդունել է ժողովրդի կամքը։ 1967 թվականին երկիրը լքելուց հետո նա առաջին անգամ վերադարձել է միայն 1981 թվականին։

1992 թվականին նախկին թագավորը զրկվել է սեփականությունից և Հունաստանի քաղաքացիությունից, որից հետո դատի է տվել Հունաստանին։ Արդյունքում տասը տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Կոնստանտինոսին պետք է 13,7 միլիոն եվրո փոխհատուցում տրվի, թեև նա պահանջում էր 161 միլիոն եվրո։

Ստորև ներկայացնում ենք արարողության մասնակիցներին.

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Աննան

Princess Anne looked sombre as she arrived at the Orthodox Metropolitan Cathedral in Athens to pay her respects to her second cousinPrincess Anne, 72, pictured walking into the cathedral in Athens to pay her respects to her late second cousin King Constantine II of Greece

Հանգուցյալի որդին՝ գահաժառանգ Պավլոսը

Constantine's son Crown Prince Pavlos bowed his head as he looked over his father's coffin inside the church.

Իսպանիայի թագավոր Ֆելիպեն և թագուհի Լետիցիան

King Felipe and Queen Letizia greeted King Constantine II's mourning family before heading inside the churchQueen Letizia and King Felipe of Spain were joined by his parents Juan Carlos and Queen Sofia to pay their respectsThe Spanish Queen styled her hair in a chic updo and opted for minimal jewellery for the sombre eventKing Felipe and Queen Letizia bowed their heads in front of the coffin as a mark of respect for the late monarch

Մոնակոյի իշխան Ալբերը

Prince Albert of Monaco waved to crowds outside of the cathedral this morning as he arrived at the funeral

Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ Ալեքսանդրն ու թագուհի Մաքսիման

King Willem-Alexander and Queen Maxima looked visibly emotional ahead of the service in Athens

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսն ու նախկին թագուհի Սոֆիան

Former Spanish monarchs Queen Sofia of Spain and Juan Carlos I pictured arriving at Metropolitan Cathedral in AthensFormer Spanish King Juan Carlos, his  wife Queen Sofia and former Princess Irene took their seats before the funeral service began

Դանիայի թագուհի Մարգրեթը

Queen Margrethe of Denmark arrives in Athens yesterday ahead of King Constantine's funeral today

Բելգիայի թագուհի Մաթիլդան և թագավոր Ֆելիպեն

Queen Mathilde and King Philippe of Belgium pictured inside the church ahead of the funeral serviceKing Constantine II's coffin pictured being taken into the cathedral after members of the public paid their respects this morningPallbearers carry the coffin of Greece's former King Constantine II outside the Metropolitan Cathedral of AthensGreek mourners queued through the night to see their former King's coffin at the Agios Eleftherios chapelMourners carried Greek flags as they waited to pay their respects to their former King, who passed away last weekMourners pay their respects to the former King in the Chapel of Saint Eleftherios, next to the Orthodox Metropolitan Cathedral