Կալիֆորնիայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա
22:19 • 16.01.23
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կենտրոնական մասում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։
Հրաձգությունը տեղի է ունեցել տներից մեկում։
Նշվում է, որ ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալի:
Placeholder










