Եվրոպայի միապետները ժամանում են Աթենք՝ մասնակցելու Հունաստանի վերջին թագավորի հուղարակավորությանը (լուսանկարներ)

11:50 • 16.01.23

Եվրոպայի թագավորական տների ներկայացուցիչները՝ թագավորները, թագուհիները, արքայազներն ու արքայադուստրերը, ինչպես նաև այլ արիստոկրատներ ժամանում են Աթենք, որտեղ կայանալու է Հունաստանի վերջին միապետի՝ Կոստանտինոս Երկրորդի հուղարկավորության արարողությունը, գրում է Daily Mail-ը:

Հոգեհանգստի արարողությանը, որը տեղի կունենա Աթենքի Մարիամ Աստվածածնի Ավետման տաճարում, սպասվում է, որ կմասնակցեն Իսպանիայի թագավորն ու թագուհին, Դանիայի թագուհին, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի դուքսն ու նրա կինը՝ Ուելսի դքսուհին, Բելգիայի թագուհին, Շվեդիայի թագավորն ու թագուհին, Նիդեռլանդների արքայադուստրը:

Արարողությանը Հունաստանի կառավարությունը կներկայացնեն փոխվարչապետ Պանգագիոտիս Պիկրամմենոսը և մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին:

Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս Երկրորդը, որը գահակալել է 1964-1974 թվականներին, մահացել է 82 տարեկաում: Մահվան պատճառը եղել է մի շարք օրգանների անբավարարությունը, որի դեպքում մարմնի մի քանի համակարգեր միանգամից ախտահարվում են:

Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Կոնստանտինոսը ծնվել է ունիսի 2-ին։ Նա Պողոս Առաջին թագավորի և Հանովերի թագուհի Ֆրեդերիկաի որդին էր։

Կոնստանտինոսը գահ է բարձրացել հոր մահից հետո։ Նրա օրոք Հունաստանում քաղաքական ճգնաժամ էր, որը հետագայում հանգեցրել է ռազմական հեղաշրջմանը 1967 թվականին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է երկրում բռնապետության հաստատմանը, այսպես կոչված, գնդապետների խունտան՝ Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորությամբ: Նույն տարվա վերջին Կոնստանտինոսը փորձել է ընդդիմանալ խունտային, սակայն չի հաջողել, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Հունաստանից։ Դրանից հետո նա ապրել է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։

1974 թվականին Կիպրոսում թուրքական ռազմական գործողությունների ֆոնին բռնապետությունը տապալվել է։ Հունաստանում նույն թվականին տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 69,2%-ը կողմ է քվեարկել երկրում կառավարման հանրապետական ձևի հաստատմանը, այլ ոչ թե միապետությանը։ Կոստանտինոսն ընդունել է ժողովրդի կամքը։ 1967 թվականին երկիրը լքելուց հետո նա առաջին անգամ վերադարձել է միայն 1981 թվականին։

1992 թվականին նախկին թագավորը զրկվել է սեփականությունից և Հունաստանի քաղաքացիությունից, որից հետո դատի է տվել Հունաստանին։ Արդյունքում տասը տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Կոնստանտինոսին պետք է 13,7 միլիոն եվրո փոխհատուցում տրվի, թեև նա պահանջում էր 161 միլիոն եվրո։

King Constantine II of Greece, pictured here at the 75th birthday dinner of his sister-in-law Queen Margrithe of Denmark in 2015