Երևանում բախվել են BMW X5-ը, Nissan-ն ու Ford-ը, կան վիրավորներ․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկոմ բախվել են BMW X5 և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։
4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադներին։
Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված Ford Mondeo մակնիշի ավտոմեքոնային։










