Սան Ֆրանցիսկոյում առաջարկել են յուրաքանչյուր երկարամյա սևամորթ բնակչի վճարել 5 մլն դոլար և ներել բոլոր պարտքերը
Սան Ֆրանցիսկոյի հատուցումների կոմիտեն առաջարկել է յուրաքանչյուր սևամորթ երկարամյա բնակչի վճարել 5 միլիոն դոլար և իրականացնել պարտքի ամբողջական ներում՝ տեղի սևամորթ համայնքի դեմ տասնամյակների համակարգված բռնաճնշումների պատճառով: Այս մասին գրում է foxnews.com-ը:
Սան Ֆրանցիսկոյի Աֆրոամերիկացիների հատուցումների խորհրդատվական կոմիտեն, որը քաղաքին խորհրդատվություն է տրամադրում սևամորթ բնակիչների համար հատուցումների ծրագրերի վերաբերյալ, հրապարակել է զեկույցի նախագիծ՝ անդրադառնալով հատուցումներին, ոչ թե ստրկության, քանի որ Կալիֆոռնիան տեխնիկապես ստրկատիրական նահանգ չէր, այլ Սան Ֆրանցիսկոյում սևամորթներին հպատակեցնելու համար բացահայտորեն ստեղծված հանրային քաղաքականության համար:
«Չնայած ո՛չ Սան Ֆրանցիսկոն, ո՛չ Կալիֆոռնիան պաշտոնապես չեն ընդունել ստրկության ինստիտուտը, այնուհանդերձ սեգրեգացիայի, սպիտակամորթների գերակայության և սևամորթների համակարգված ռեպրեսիայի ու բացառման սկզբունքները կոդավորված էին օրինական և արտաօրինական գործողությունների, սոցիալական օրենսգրքերի և դատական կիրարկման միջոցով», - ասվում է փաստաթղթում։
Ծրագիրը նաև առաջարկում է ստեղծել «պարտքերի ներման համապարփակ ծրագիր», որը կմաքրի յուրաքանչյուր իրավասու անձի ուսանողական և բնակարանային վարկերը, վարկային քարտի պարտքերը և այլն:
Կոմիտեի խորհրդի նախագահ Ահարոն Պեսկինը San Francisco Chronicle-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ծրագիրը կհաստատվի:










