Քաբուլի խանութներում թալիբների պահանջով մանեկենների գլխին տոպրակներ են դրել

22:22 • 17.01.23

Քաբուլի խանութներում թալիբների պահանջով մանեկենների գլխին  տոպրակներ են դրել։

Հագուստի վաճառողներին ստիպել են մանեկենների գլուխները փաթաթել կտորե կամ սև պոլիէթիլենային տոպրակներով ու փայլաթիթեղով` համաձայն թալիբների՝ առաքինությունը քարոզելու և արատավորությունը կանխելու հարցերով նախարարության ցուցումների:

Թալիբները նախկինում պնդել էին, որ կտրեն մանեկենների գլուխները։ Նրանք հիմնվում էին իսլամական օրենքների վրա, որոնք դեմ են մարդու կերպարանքին, հավատալով, որ մանեկեններին կարելի է երկրպագել որպես կուռքեր: