Պուտինը լավատես է. Գերասիմովի նշանակումը ազդարարում է ռազմաճակատում Ռուսաստանի վերադարձ հարձակման. Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար

10:48 • 17.01.23

Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Բեն Ուոլեսը կարծում է, որ գեներալ Վալերի Գերասիմովի նշանակումը Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խմբի նոր հրամանատարի պաշտոնում նշանակում է Ռուսաստանի Դաշնության վերադարձ ռազմաճակատում հարձակման: Այս մասին Ուոլեսը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ուոլեսը կարևոր ցուցիչ է համարում Ռուսաստանում ռազմական բարձր ղեկավարության շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները։

Նա նաև նշել է, որ Գերասիմովը հավատարիմ կմնա ռազմի դաշտում հարձակողական քաղաքականությանը՝ անկախ նրանից, թե դա ինչ կորուստներ է նշանակում ռուսական կողմի համար։

«Այժմ մենք կարող ենք ակնկալել վերադարձ դեպի ռուսական հարձակման միտումը, անկախ նրանից, թե որքան կյանքեր դա կնշանակի», - ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը:

Միաժամանակ, Ուոլեսը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լավատես» է տրամադրված այս կադրային փոփոխությունների հետ կապված։