Ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Աբովյան փողոցի մի հատվածը

17:41 • 18.01.23

Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։