Հրապարակվել է Արցախում սննդամթերքի ձեռքբերման համար կտրոնների տրամադրման այն կետերի ցանկը, որոնք հովհարային անջատումների պատճառով ժամանակավորապես չեն սպասարկելու

16:04 • 18.01.23

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Այս մասին հաղորդում է տեղեկատվական շտաբը:

Նշված սպասարկման կետերը կգործեն 18:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։