Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է լինելու։ Նրա հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սանկտ Պետերբուրգում Օբուխովի գործարան կատարած այցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ գալիք հաղթանակը հիմնված է լինելու «մի քանի բաների վրա, որոնք չեն վերացել»:
Պետության ղեկավարի խոսքով՝ ռուս ժողովուրդն արժանի է հաղթանակի, քանի որ անցել է բազմաթիվ փորձությունների միջով։
«Կոնկրետ արդյունքի և հաղթանակի, որն անխուսափելի է, հասնելու տեսանկյունից կան մի քանի բաներ, որոնք չեն վերացել և որոնք մեր հաղթանակի հիմքում են ընկած»,- ասել է Պուտինը։
Դրանցից մեկը միասնությունն է, նշել է նա։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կարող է որոշ բաների վրա հիմնվել. Հիմնական օղակներն են արդյունաբերությունը, ֆինանսները և սոցիալական ոլորտը։










