Բայդենի աջակցության մակարդակը նվազել է մինչև ռեկորդային 40%. Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրային հավանության վարկանիշն այս շաբաթ նվազել է մինչև 40 տոկոս։ Սա հետևում է Reuters-ի և Ipsos սոցիոլոգիական ծառայության՝ հինգշաբթի հրապարակված տվյալներից։
Հունվարի 13-15-ին անցկացված սոցհարցումը, որին մասնակցել է 1035 մարդ, ցույց է տվել, որ ամերիկացիների մոտ 60%-ը հավանություն չի տալիս Սպիտակ տան ղեկավարի աշխատանքին։
Գործակալության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահի՝ նրա փոխնախագահության ժամանակաշրջանից (2008-2016թթ.) գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմամբ։
Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ փաստաթղթերը պարունակում են հետախուզական տվյալներ Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ:










