6 զոհ, 5 վիրավոր․ Վրաստանում նախկին խաղաղապահը պատշգամբից կրակ է բացել անցորդների և ոստիկանության ծառայողիների ուղղությամբ, այնուհետև սպանել իրեն
Վրաստանի Սագարեջո քաղաքում` Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակարանից 48-ամյա տղամարդը կրակ է բացել բակում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Ականատեսները զանգահարել են Ներքին գործերի նախարարություն, որոնց նկատմամբ ևս տղամարդը կրակ է բացել։ Rustavi2.ge-ի փոխանցմամբ՝ տղամարդը սպաբնել է վեց մարդու, հինգ մարդ վիրավոր է։
Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ զոհերի թվում է նաև ՆԳՆ աշխատակից:
Կրակահերթ արձակած անձը նախկին զինվորական է, Վրաստանի պաշտպանության ուժերում ծառայել է մինչև 2021 թ.-ը, նա առաքելությամբ եղել էր Աֆղանստանում։ ՆԳՆ հատուկ օպերացիայից հետո 48–ամյա տղամարդն ինքնասպան է եղել։
Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը, ականատես տղան հայտնել է, որ ոչինչ չի կարող ասել՝ դուրս է եկել տնից և դիակներ է տեսել։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով, դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահները։










