Ես իմ հայրենիքը չեմ լքի, երբեք․ Շուշիից տեղահանված ընտանիքի առօրյան Ստեփանակերտում՝ շրջափակման օրերին (տեսանյութ)
Շուշիից տեղահանված Հովսեփյանների բազմանդամ ընտանիքը 2022 թ-ին 4 սենյականոց բնակարան է ստացել նորակառույց շենքում: Աննա Ավանեսյանն ասում է` ավելի քան տասը տարի վարձով ապրելուց հետո 2020 թ-ին՝ որպես բազմազավակ ընտանիք, Շուշիում սեփական երկհարկանի տուն են ստացել, սակայն երեք ամիս են ապրել այնտեղ և սկսվել է պատերազմը: Տնից ոչինչ չեն վերցրել, մտածել են՝ անպայման կվերադառնան։
Ընտանիքն այժմ Ստեփանակերտում է ապրում, հայրը չի թաքցնում՝ մտահոգված է երեխաների անվտանգությամբ, բայցև գիտակցում է՝ ելք չկա, պետք է պայքարել․« Արցախում ապելու համաւ պետք է պայքարել, ես իմ հայրենիքը չեմ լքի, երբեք»։
Փոքր երեխաներն արդեն նպատակներ ունեն, թե ինչ են դառնալու։ Հայրը գոհ չէ որդիների ընտրությունից, բայց և չի ընդդիմանա նրանց ցանկությանը: Երբ մեծանան, ի՞նչ են ուզում դառնալ հարցին, Գագիկի երեք որդիները միանգամից պատասխանում են՝ զինվորական։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










