Արա Ֆիդանյանը կզբաղեցնի ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը

22:31 • 20.01.23

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը։ 

Այս մասին տեղեկանում ենք նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ Կառավարության հրապարակած հայտարարությունից։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 1-ին Ֆիդանյանը նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնում